Duty Free տարբերանշանով ապրանքը առաքվում է արտեկրի մեր գործընկերների պահեստից։ Հայաստան առաքման արժեքն է 3500 դրամ։ Այս գումարը գանձվում է պատվերի տեղադրման ընթացքում։ Առաքումը կատարվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-18։00։ Առաքման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
Պատվերը տեղադրելու ընթացքում դուք հնարավորություն ունեք ընտրելու առաջարկվող առաքաման հետևյալ 3 տարբերակներից մեկը․
1․ Ստանալ պահեստից
Այս տարբերակը ընտրելու դեպքում Դուք կարող եք ստանալ պատվիրված ապրանքը ք․ Երևան, Արարատյան փող., 62/23 շենք հասցեում գտնվող Transimpex Express-ի գրասենյակից` ներկայացնելով ստացողի անձը հաստատող փաստաթուղթ։
2․ Առաքում տուն Երևանում
Ընդամենը 500 դրամ հավելավճարով մենք կառաքենք պատվիրաված ապրանքը Երևանում Ձեր նշած հասցեով։
3․ Առաքում տուն մարզերում
Ընդամենը 1000 դրամ լրավճարի դեպքում մենք կառաքենք պատվիրաված ապրանքը ՀՀ մարզերում Ձեր նշած հասցեով։ Մարզեր առաքելու համար պահանջվում է հավելյալ 2-3 աշխատանքային օր։
Հայկական մատակարարներից (առանց Duty Free տարբերանշանի) գնված ապրանքը մատակարարվում է Ձեր նշված հասցեով՝ առաքումը հաստատող էլ․ նամակի ստանալուց 1-2 աշխատանքային օրվա ընթացում։