Բարի գալուստ Ֆայն օնլայն խանութ

(011) 300-300 +374 (11) 300-300

Ինտերնետ վաճառքի սպասարկում

Իմ զամբյուղը
Ապրանքներ0
Ընդհանուր0
Պատվիրել

Առաքում և հետ վերադարձ

Առաքում

Ներկա պահին առաքումը կատարվում է միայն Երևանում: Շուտով հնարավոր կլինի առաքումը կատարել նաև մարզերում, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Առաքումը կատարվում է անվճար, եթե պատվերի արժեքը գերազանցում է 20.000 դրամը: Հակառակ դեպքում առաքման արժեքը կազմում է 1000 դրամ:

Ապրանքը ստանալուց անհրաժեշտ է ստուգել ապրանքային տեսքը, քանակները և ստորագրել ստացման թերթիկում: Եթե առաքման պահին ապրանքի համար վճարումն արդեն կատարված է, կամ գործարքը ձևակերպված է ապառիկով, ապա ապրանքը հանձնվում է միայն պատվիրատուին: Այդ դեպքում կարող են պահանջվել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր: Ապառիկի դեպքում լրացուցիչ կարող է պահանջվել աշխատանքի վայրից տեղեկանք:
Իրավաբանական անձանց դեպքում կտրամադրվի հաշիվ-ապրանքագիր, որն անհրաժեշտ է կնքել կամ հաստատել էլեկտրոնային եղանակով: Առաքիչն իրավունք ունի չհանձնել ապրանքը, եթե չեն կատարվել վերը նշված պայմաններից որևէ մեկը կամ չի կատարվել վճարումը:

 

Հետ վերադարձ

Մենք ցանկանում ենք դարձնել Ձեր ինտերնետ գնումները հաճելի և պատրաստ ենք հետ վերցնել ցանկացած գնված ապրանք 30 օրացուցային օրվա ընթացքում՝ առանց ճշտելու հետ վերադարձի պատճառները: Պարզապես կապվեք օպերատորի հետ 011 300-300 համարով: Հետ վերադարձը ձևակերպելուց հետո կարող եք այցելեք մեր խանութներից ցանկացածը՝ ապրանքը վերադարձնելու համար:

Ապրանքը վերադարձնելուց անհրաժեշտ է ներկայացնել ստացման թերթիկը և ստացման թերթիկում նշված փաստաթղթերը՝ օրինակ ՀԴՄ կտրոն, երաշխիքային կտրոն և այլն:

Անհրաժեշտ է, որ

- ապրանքի օգտագործման հետքեր չլինեն,
- պահպանված լինեն գործարանային փաթեթավորումը և դրոշմակնիքները,
- բացված կամ տեղադրված չլինեն ապրանքի ամբողջականության մեջ մտնող ծախսվող նյութերը և աքսեսուարները: Օրինակ՝ քարթրիջներ, տոներներ, մալուխ և այլն:
- պահպանված լինեն ապրանքի ամբողջականության մեջ մտնող տեխնիկական գրքերը, սկավառակները և այլ ինֆորմացիայի կրիչները:

Ապրանքը վերադարձնելուց հետո՝ կվերադարձվի Ձեր գումարը նույն եղանակով, ինչ եղանակով որ կատարվել է վճարումը:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ հետ վերադարձի պայմանը չի գործում իրավաբանական անձանց կողմից կատարված գնումների համար: