Բարի գալուստ Ֆայն օնլայն խանութ

(011) 300-300 +374 (11) 300-300

Ինտերնետ վաճառքի սպասարկում

Իմ զամբյուղը
Ապրանքներ0
Ընդհանուր0
Պատվիրել

ԱՊԱՌԻԿ-ի պայմանները և պահանջվող փաստաթղթերը

31.01.2013

 

 

 

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

 

«Տեղում ապառիկ»-ի պայմանները և պահանջվող փաստաթղթերը

«Տեղում ապառիկ»-ը տրամադրվում է, եթե ֆիզիկական անձը.

  1. Ինեկոբանկի մշտական հաճախորդ է,
  2. Հաճախորդի տարիքը 18-65 տարեկան միջակայքում է,
  3. Հաճախորդը ներկայացրել է իրեն պատկանող, ՀՀ օրենսդրության համաձայն վավեր համարվող ՀՀ անձնագիր և սոցիալական քարտ,
  4. Ներկայացված ՀՀ անձնագրում նշված է հաճախորդի մշտական հաշվառման վայրը (ընդունելի չէ ժամանակավոր կամ փաստացի հաշվառումը) ,
  5. Հաճախորդի հաշվառման վայրը դուրս չէ ՀՀ հետևյալ քաղաքներից՝
  • Երևան,
  • Էջմիածին,
  • Աբովյան,
  • Մասիս,
  • Աշտարակ,
  • Արմավիր,
  • Գյումրի,
  • Վանաձոր,
  • Հրազդան:

Պայմանները

  • Կանխավճարը՝ 6-50% 
  • Տարեկան տոկոսադրույք՝ 24%
  • Մարման ժամկետ՝ 3- 24 ամիս


Հատուկ առաջարկ (Սմարթֆոններ, համակարգիչներ, նոութբուքեր, պլանշետներ)

• Կանխավճարը՝ 0%
• Տարեկան տոկոսադրույք՝ 16% (0.3% սպասարկման վճար)
• Մարման ժամկետ՝ 24 ամիս

Պահանջվող փաստաթղթերը

  • Անձնագիր
  • Սոց. քարտ

 

«ԱՊԱՌԻԿ 24»-ի պայմանները և պահանջվող փաստաթղթերը

 

• Կանխավճարը՝ 10-50% 

• Տարեկան տոկոսադրույք՝ 24%

• Մարման ժամկետը՝  24 ամիս

• Վարկի գումարի նվազագույն մեծությունը՝ 50.000 դրամ, առավելագույնը՝ 600.000 դրամ

• Ձևակերպման միանվագ վճար՝ 2000 դրամ (նախկինում ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում՝ 5000 դրամ)

• Անձնագիր, Սոցիալական քարտ կամ ID քարտ

• Տեղեկանք աշխատանքի վայրից (կլոր կնիքով), որտեղ պետք է նշվի տեղեկանք տվող կազմակերպության հասցեն և հեռախոսահամարը, ելքի համարը, աշխատավարձի չափը, պաշտոնը

• Վաճառակետում լրացրած դիմումի բնօրինակը

• Հնարավոր է պահանջվի լրացուցիչ երաշխավորություն /պարտադիր չէ/ (շրջանի գրանցման դեպքում)

 

     Հասցե:       ք. Երևան, Թումանյան փ. 17             

     Հեռ.:           (374 10)  510 510



«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ-ԲԱՆԿ » ՓԲԸ

«ՍՏԱՆԴԱՐՏ ԱՊԱՌԻԿ»-ի տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը


• տարեկան տոկոսադրույք՝  24%

• ամենամսյա սպասարկման գումար՝ 0.4%

• կանխավճար՝  0-50%

• վարկի տևողության նվազագույն ժամկետը 3 ամիս է, առավելագույնը՝ 24 ամիս

• վարկի գումարի նվազագույն մեծությունը՝ 50.000 դրամ է, առավելագույնը՝ 2.000.000 դրամ

• միջնորդավճարներ՝

  • 50000-150000 դրամի դեպքում՝ 4000 դրամ
  • 150000-500000 դրամի դեպքում՝  5000 դրամ
  • 500000-1.000000 դրամի դեպքում՝ 10000 դրամ

• վարկի մարումը կատարվում է ամսական հավասար մասերով և մարված մասի չափով տոկոսներ չեն հաշվարկվում

• վարկի սպասարկման ընթացքում արտարժույթի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ACBA բանկի տվյալ օրվա սահմանված համապատասխան կուրսով

 

Վարկի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել բանկ հետևյալ փաստաթղթերը.

•       անձնագիր, սոց. քարտ (դրանց պատճենները՝ 2-ական օրինակ)

•        տեղեկանք աշխատանքի վայրից (կլոր կնիքով կնքած), որտեղ պետք է նշվի տեղեկանքը տվող կազմակերպության հասցեն,  հեռախոսահամարը, աշխատավարձի չափը

•      1 երաշխավոր (իր անձնագրով, սոց. քարտով և դրանց պատճեններով՝ 1-ական օրինակ), եթե գումարը կազմում է 250000-600000 դրամ, (երաշխավորը չպետք է լինի ընտանիքի անդամ)

•       2 երաշխավոր (իր անձնագրով, սոց. քարտով և դրանց պատճեններով՝ 1-ական օրինակ), եթե գումարը կազմում է 600000-1.000000 դրամ (երաշխավորը չպետք է լինի ընտանիքի անդամ)    

 

«Տեղում ապառիկ»-ի  պայմանները և պահանջվող փաստաթղթերը.


Վարկի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր

  • տարեկան տոկոսադրույք՝  24%,
  • ամենամսյա սպասարկման գումար՝ 0.4%
  • կանխավճար՝  0-50%,
  • վարկի տևողության նվազագույն ժամկետը 3 ամիս է, առավելագույնը՝ 24 ամիս,
  • վարկի գումարի նվազագույն մեծությունը՝ 50.000 դրամ է, առավելագույնը՝ 1.500.000 դրամ,
  • 1 երաշխավոր, եթե վարկի մեծությունը կազմում է  500.001 - 1.000.000 ՀՀ դրամ,
  • 2 երաշխավոր, եթե վարկի մեծությունը կազմում է  1.000.001 - 1.500.000 ՀՀ դրամ, ընդ որում երաշխավորները պետք է լինեն գրանցված աշխատողներ:

«Տեղում ապառիկ»-ը տրամադրվում է.

  • Ե՛վ Երևան քաղաքի գրանցում ունեցող, և՛ մարզի գրանցում ունեցող ֆիզիկական անձանց,
  • Ինչպես հաշվառում ունեցող, այնպես էլ փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձանց,
  • Այն անձանց, որոնց տարիքը 20-60 տարեկանի միջակայքում է (այս սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք հանդիսանում են բանկի հաճախորդ և ունեն գործող վարկեր),
  • Առանց աշխատանքի վայրից տեղեկանքի (բացառություն են կազմում այն հաճախորդները, որոնք գրանցված չեն տեղեկատվական կենտրոններում),
  • Զինված ուժերի , ԱԱԾ և Ոստիկանության համակարգի աշխատողների համար աշխատանքի վայրից տեղեկանքի առկայությունը պարտադիր է (բացառություն են կացմում նրանք, ովքեր աշխատավարձը ստանում են Ակբա բանկի միջոցով)

 

Հասցե:       ք. Երևան, Բայրոնի 1             

   Հեռ.:   (374 10)  56 58 58, 56 85 85



 

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈւՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ

«ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈւՂ

 

 ԱՊԱՌԻԿ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

  • տարեկան տոկոսադրույք՝ բանկային տոկոսի կրկնապատիկը՝ 24% տարեկան
  • գումարային սահմանափակում`

                   1) գնվող ապրանքի  ընդհանուր արժեք՝ 50.000 մինչև 2.500.000 ՀՀ դրամ

                   2) վարկավորում` 50.000 մինչև  2.000.000 դրամ

  • ժամկետը` 210 օրից մինչև 840 օր
  • տուգանք`  օրական  0.4% ժամկետանց ամբողջ գումարի վրա
  • ամսական վճարումները` յուրաքանչյուր 35-րդ օրը
  • վարկատեսակի արժույթը` AMD
  • կանխավճար՝ 10-50%

 

Միջնորդավճարներ`

Ապրանքի գումար

մինչև 80.000 դրամ

80.001 մինչև  250.000 դրամ

250.001 ավել

Միջնորդավճար

2.000 դրամ

3.000 դրամ

4.000 դրամ

 

Պահանջվող փաստաթղթեր`

  • Անձնագիր, սոց. քարտ (պարտադիր)
  • Տեղեկանք աշխատավայրից (պարտադիր)
  • Տեղեկանք բնակության վայրից (պարտադիր չէ)
  • Երրորդ անձի երաշխավորություն կամ հաճախորդի ընտանիքի անդամների եկամուտները հաստատող տեղեկանք (դա վերաբերվում է Աբովյան,Էջմիածին և Մասիս քաղաքներում և հարակից գյուղերում գրանցված բնակիչներին և եթե ապրանքի արժեքը մեծ կամ հավասար է 1.000.000 դրամը)
«Տեղում ապառիկ»-ի  պայմանները և պահանջվող փաստաթղթերը.

Վարկի գումար

50.000 մինչև 2.000.000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

6-24ամիս (կախված գնվող ապրանքատեսակից)

Անվանական տարեկան տոկոսադրույք

24%

Կանխավճար

  • 0%-30%
  • Կախված է հաճախորդի վարկային պատմությունից, զբաղվածությունից և ամսական եկամուտից:

 

Ամսական սպասարկման վճար

0,5 % Վաղաժամկետ մարվող վարկերի դեպքում` գանձումն իրականացվում է` ըստ օգտագործված օրերի քանակի:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն

Ամսական մեկ անգամ

Վարկի և տոկոսագումարի մարման կարգ

 

  • Վարկի և տոկոսագումարի մարումն իրականացվում էանուիտետի եղանակով (հավասարաչափ մարման եղանակով` վարկի հիմնական գումար գումարած տոկոսագումար)
  • Տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ

 

Կանխամարում

 

Կանխամարման դեպքում չեն կիրառվում որևէ տույժեր:























Պահանջվող  հիմնական փաստաթղթեր

1. Անձնագիր /կամ նույնականացման քարտ

2. Սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ)

3. Եկամուտները հիմնավորող փաստաթղթեր (տեղականք, զինծառայության վկայական և այլն)







 


Հասցե:      
Հյուսիսային պող. 6/23

 Հեռ.:          501 402,  501 403

 


 

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ

 

ԱՊԱՌԻԿԻ պայմանները և պահանջվող փաստաթղթերը

Պահանջներ վարկառուի նկատմամբ

 1. Ֆիզիկական անձ
 2. Բացասական վարկային պատմության բացակայություն

Ներկայացվող

փաստաթղթերը 

1. Ապառիկ վարկի դիմում
2. Անձնագիր, Սոցիալական քարտ կամ ID քարտ, բնակության վայրից տեղեկանք
3. Տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ (մինչև 500.000 դրամի դեպքում աշխատավայրից տեղեկանք չի պահանջվում)  (ըստ Բանկի պահանջների)
4. Երաշխավորողի փաստաթղթեր ( ըստ Բանկի պահանջների )

Վարկի առավելագույն գումարը

Մինչև  1,000,000 ՀՀ դրամ

 

Վարկի արժույթը

 ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

Մինչև  36 ամիս

Վարկի տարեկան Տոկոսադրույքը

24% և 0.25% միջնորդավճար

Կանխավճար

0% (կախված ընդհանուր եկամուտից)

Տույժեր

Մարման կարգը խախտելու դեպքում` միանվագ տույժ բացասական մնացորդի 1.5% չափով

Հաշվի բացումը և սպասարկումը 

 Անվճար

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկի մարման կարգը 

Ամենամսյա, հավասարաչափ մարումներով:  Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: 

 

 

Հասցե:        ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53

Հեռ.:            59-22-59

 

 

Բոլոր նորությունները ››