Բարի գալուստ Ֆայն օնլայն խանութ

(011) 300-300 +374 (11) 300-300

Ինտերնետ վաճառքի սպասարկում

Իմ զամբյուղը
Ապրանքներ0
Ընդհանուր0
Պատվիրել

Մեր մասին

Սկսած 1996 թվականից Ֆայն համակարգչային խանութը զբաղվում է համակարգչային տեխնիկայի, համալրող, ցանցային և գրասենյակային սարքավորումների վաճառքով և դրանց տեխնիկական սպասարկմամբ: Դեռևս հիմնադրման պահին մենք գիտակցում էինք, որ մեր հաճախորդներին լիարժեք և մասնագիտական սպասարկում մատուցելու համար, անհրաժեշտ է պաշտոնական հարաբերություններ հաստատել համաշխարհային մատակարարների և արտադրողների հետ:

Մեր ավելի քան 15 տարիների փորձը հաստատեց դա:

Ֆայն Ֆայն համակարգչային խանութը հանդիսանում է ՀՀ ՏՏ մանրածախ և մեծածախ շուկայի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը մանրածախ շուկայում աշխատում է խանութների ցանցի ձևաչափով և առաջինն էր, որ հիմնեց խանութներ նաև մարզերում: Այսօր ընկերությունը հանդիսանում է ՏՏ համաշխարհային շուկայի մի շարք առաջատար ընկերությունների պաշտոնական գործընկերը, այդ թվում Canon, Fujitsu, Samsung, Foxconn, Lenovo, Alcatel, TRENDnet և այլն: Այս հանգամանքը ամենադրական կերպով անդրադառնում է մեր հաճախորդների վրա, որոնք հնարավորություն են ստանում գնել պաշտոնապես ներկրված որակյալ տեխնիկա և սպասարկվել մեր գործընկերների կողմից որակավորված մասնագետների կողմից: Սա երաշխավորում է տեխնիկայի սպասարկման բարձր որակ՝ միջազգային (ընդունված) ստանդարտներին համապատասխան:

Ընկերության սերվիս կենտրոնը հավատարմագրված է Canon, Fujitsu, Acer, Lenovo Cell phone, AOC Monitor, Philips Monitor ընկերությունների կողմից և հանդիսանում է այդ ընկերությունների սերվիս գործընկերը:

Առաջիկայում մեր ընկերությունը պատրաստվում է ընդլայնել իր գործունեության ոլորտը: Մենք պատրաստվում ենք մեր փորձն ու գիտելիքները ներդնել՝ մեզ համար նոր ապրանքների մանրածախ վաճառքի ոլորտում և վստահ ենք, որ շնորհիվ մեր պատրաստված անձնակազմի և հաճախորդների՝ ինչպես լոյալ, այնպես էլ նոր, մենք կհասնենք ավելի մեծ հաջողությունների:

Ընկերության զարգացումը

1996թ. Ֆայն համակարգչային խանութ սրահի հիմնադրումը

1999թ. Առաջին խանութի հիմնումը Երևանում

2000թ. Համագործակցության սկիզբ KYE Corp.-ի հետ (Genius ապրանքանիշ)

2002թ. Համագործակցության սկիզբ Canon-ի հետ

2004թ. Համագործակցության սկիզբ PQI-ի հետ

2005թ. Համագործակցության սկիզբ PowerCom-ի հետ

2006թ. Համագործակցության սկիզբ Samsung Electronics-ի հետ

             Ընկերության աշխարհագրության ընդլայնում:

             Նոր խանութների բացում Գյումրիում և Վանաձորում

2007թ. Համագործակցության սկիզբ Fujitsu-ի հետ

2008թ. Համագործակցության սկիզբ Foxconn-ի հետ

2009թ. Համագործակցության սկիզբ TeamGroup-ի հետ

2010թ. Սերվիս կենտրոնի հավատարմագրում Apple-ի և Acer-ի կողմից

2011թ. Նոր խանութի հիմնում Երևանում՝ առաջին բաց ձևաչափով խանութըՀայաստանում

2012թ Նոր խանութի հիմնում Կապանում

2013թ. Համագործակցության սկիզբ Lenovo-ի հետ

              Համագործակցության սկիզբ Alcatel-ի հետ

              Համագործակցության սկիզբ Trendnet-ի հետ

2014թ. Fine.am օնլայն խանութի բացում

Տարեկան ֆինանսական հաշվետվություն

Մանրամասն ինֆորմացիայի համար սեղմել այստեղ