Բարի գալուստ Ֆայն օնլայն խանութ

(011) 300-300 +374 (11) 300-300

Ինտերնետ վաճառքի սպասարկում

Իմ զամբյուղը
Ապրանքներ0
Ընդհանուր0
Պատվիրել

Ինչպես գնել

Ինտերնետ խանութից կարելի է գնումներ կատարել ինչպես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցման: Խորհուրդ է տրվում գրանցվել, քանի որ այդ դեպքում պատվերները կարելի է ձևակերպել ավելի արագ, ստուգել պատվերների կարգավիճակը, դիտել նախկին պատվերները: Գրանցման մասին ինֆորմացիային կարող եք ծանոթանալ այստեղ:

Գնում կատարելու համար անհրաժեշտ է.

Ընտրել ապրանքը

Ապրանքը կարելի է ընտրել ինչպես որոնման միջոցով, այնպես էլ վերևում գտնվող երեք հիմնական մենյուներից՝ Համակարգչային, Էլեկտրոնիկա, Բջջային: Պահելով մկնիկը մենյուների վրա կբացվեն ապրանքային խմբեր, որոնք ընտրելուց հետո կարելի տեսնել ապրանքները ցուցակով կամ աղյուսակով: Ձախ կողմում գտնվող ֆիլտերի միջոցով հեշտությամբ կարելի է գտնել նախընտրելի ապրանքը: Ցանկացած ապրանքային խումբ կարելի է ֆիլտրել ըստ արտադրողի և գնի: Ապրանքն ընտրելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Դիտել» կոճակը՝ ապրանքի մանրամասն նկարագրությանը ծանոթանալու համար: Սեղմելով «Ավելացնել» կոճակը՝ ապրանքը կհայտնվի զամբյուղի մեջ:

Ձևակերպել պատվերը

Պատվերը ձևակերպելու համար պետք է սեղմել վերևի աջ մասում գտնվող «Իմ զամբյուղը» կոճակը: Զամբյուղում գտնվող ապրանքները կարելի է դիտել և խմբագրել, որից հետո սեղմել «Պատվիրել» կոճակը: Խմբագրման կարիք չլինելու դեպքում կարելի է անմիջապես սեղմել վերևի աջ մասում գտնվող «Պատվիրել» կոճակը: Լրացնելով անհրաժեշտ տվյալները, առաքման և վճարման ձևերը, պետք է սեղմել «Պատվիրել» կոճակը՝ պատվերի վերջնական ձևակերպման համար: Պատվերը ձևակերպելուց հետո անմիջապես Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի նամակ՝ Ձեր պատվերի նկարագրությամբ: Որից հետո մեր օպերատորը կկապվի Ձեր նշած հեռախոսահամարով և կհաստատի այն: Ուշադրություն՝ մուտքագրված տվյալների անճշտության կամ թերի լինելու դեպքում պատվերը չեղյալ է համարվում: Մասնավորապես, պատվերը չեղյալ կհամարվի, եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում նշված հեռախոսահամարով հնարավոր չլինի կապվել:

 Ձևակերպել օնլայն ապառիկ

Օնլայն ապառիկ ձևակերպելու համար տվյալների մուտքագրումից հետո վճարման ձևը պետք է ընտրել «Գնել ապառիկ» և լրացնել լրացուցիչ տվյալները: Անհրաժեշտ է, հաջորդաբար ներբեռնել անձնագրի առաջին և երկրորդ էջերի նկարները, այնուհետև սեղմել «Ուղարկել»,  հետո  «Պատվիրել» կոճակները: Պատվերի ձևակերպումից հետո կկատարվի տվյալների ստուգում, որից հետո մեր օպերատորը կկապվի Ձեր նշած հեռախոսահամարով և կհայտնի Ձեզ բանկի կայացրած որոշման մասին:

 Ապառիկի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ

 Ապրանքի առաքման և ստացման մասին կարող եք կարդալ այստեղ

 Տես նաև Տվյալների գաղտնիություն բաժինը

Վճարել

Վճարման մասին ինֆորմացիային կարող եք ծանոթանալ այստեղ:

Ստանալ ապրանքը

Պատվիրված ապրանքները առաքվում են Ձեր նշած հասցեով: Ներկա պահին առաքումը կատարվում է միայն Երևանում: Առաքման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Ապրանքը ստանալուց անհրաժեշտ է ստուգել ապրանքային տեսքը, քանակները և ստորագրել ստացման թերթիկում: Եթե առաքման պահին ապրանքի համար վճարումն արդեն կատարված է, ապա ապրանքը հանձնվում է միայն պատվիրատուին: Այդ դեպքում կարող են պահանջվել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր: Իրավաբանական անձանց դեպքում կտրամադրվի հաշիվ-ապրանքագիր, որն անհրաժեշտ է կնքել կամ հաստատել էլեկտրոնային եղանակով: Առաքիչն իրավունք ունի չհանձնել ապրանքը, եթե չեն կատարվել վերը նշված պայմաններից որևէ մեկը կամ չի կատարվել վճարումը: