Սերվիս կենտրոն

Ֆայն ընկերության սերվիս կենտրոնը՝ որպես առանձին միավոր, գործում է 1999թ.-ից և զբաղվում է ինչպես ընկերության վաճառած սարքավորումների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ, այնպես էլ այլ ընկերությունների վաճառած սարքավորումների սպասարկմամբ:

Սերվիս կենտրոնը հավատարմագրված է Canon, Samsung, Fujitsu, Apple, Acer ընկերությունների կողմից և կատարում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում հետևյալ սարքավորումների համար՝

-    Canon-ի ողջ տեսականի, բացի՝ ֆոտո, վիդեո և IRc կարգի սարքավորումներ,
-    Samsung դյուրակիր համակարգիչներ, մոնիտորներ, տպիչներ, բազմաֆունկցիոնալ սարքեր, LCD պրոյեկտորներ,
-    Fujitsu դյուրակիր համակարգիչներ, համակարգիչներ, մոնիտորներ, սերվերներ,
-    Apple-ի ողջ տեսականի, բացի՝ iPhone հեռախոսներից,

-    Acer-ի ողջ տեսականի, ներառյալ
eMachines, PackardBell, Gateway ապրանքանիշերը։

Սերվիս կենտրոնի առաջարկած ծառայություններն են՝ համակարգիչների և նոութբուքերի (դյուրակիր համակարգիչների) նորոգում, համակարգիչների վերակոմպլեկտավորում, ծրագրային սխալների ուղղում, հակավիրուսային պրոֆիլակտիկա, վարակված ֆայլերի բուժում, լոկալ  ցանցերի կազմակերպում և սպասարկում, քարթրիջների լիցքավորում, ինտերնետին միացման կազմակերպում, գրասենյակային և այլ արտաքին սարքերի նորոգում և սպասարկում: Հատուկ ծրագրային և սարքավորումների միջոցով կատարվում է նաև վնասված ինֆորմացիայի վերականգնում։

Սերվիս կենտրոնի հասցեն է՝

          ք. Երևան, Զաքիյան 6,
          հեռ. +374(10)545078,
          աշխ. ժամերը՝ երկուշաբթի-շաբաթ 10։00-18։00                     
        
          e-mail: service@fine.am

Աճուրդ
 
 
Իջեցված գներ
USB ֆլեշ C091 DRIVE 16GB Brown