Նորություններ
 
ԱՊԱՌԻԿ-ի պայմանները և պահանջվող փաստաթղթերը
04/02/2011
  

ACBA-CREDIT AGRICOLE BANK
«ՍՏԱՆԴԱՐՏ ԱՊԱՌԻԿ»-ի տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը

- տարեկան տոկոսադրույք՝  24% 
- կանխավճար՝  0-50%
- վարկի տևողության նվազագույն ժամկետը 3 ամիս է, առավելագույնը՝ 24 ամիս
- վարկի գումարի նվազագույն մեծությունը՝ 50.000 դրամ է, առավելագույնը՝ 1.000.000 դրամ
- միջնորդավճարներ՝ 

  • 50000-150000 դրամի դեպքում՝ 4000 դրամ
  • 150000-500000 դրամի դեպքում՝  5000 դրամ
  • 500000-1.000000 դրամի դեպքում՝ 10000 դրամ

- վարկի մարումը կատարվում է ամսական հավասար մասերով և մարված մասի չափով տոկոսներ չեն հաշվարկվում

- վարկի սպասարկման ընթացքում արտարժույթի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ACBA բանկի տվյալ օրվա սահմանված համապատասխան կուրսով

Վարկի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել բանկ հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագիր, սոց. քարտ (դրանց պատճենները՝ 2-ական օրինակ)
  2. տեղեկանք աշխատանքի վայրից (կլոր կնիքով կնքած), որտեղ պետք է նշվի տեղեկանքը տվող կազմակերպության հասցեն,  հեռախոսահամարը, աշխատավարձի չափը
  3. 1 երաշխավոր (իր անձնագրով, սոց. քարտով և դրանց պատճեններով՝ 1-ական օրինակ), եթե գումարը կազմում է 250000-600000 դրամ, (երաշխավորը չպետք է լինի ընտանիքի անդամ)
  4. 2 երաշխավոր (իր անձնագրով, սոց. քարտով և դրանց պատճեններով՝ 1-ական օրինակ), եթե գումարը կազմում է 600000-1.000000 դրամ (երաշխավորը չպետք է լինի ընտանիքի անդամ

 


INECOBANK
ԱՊԱՌԻԿ-ի պայմանները և պահանջվող փաստաթղթերը

• Կանխավճարը՝ 10-50% 
• Տարեկան տոկոսադրույք՝ 24%
• Մարման ժամկետը՝  24 ամիս
• Ձևակերպման միանվագ վճար՝ 2000 դրամ (նախկինում ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում՝ 5000 դրամ)

 

  1. Անձնագիր, Սոցիալական քարտ
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից (կլոր կնիքով), որտեղ պետք է նշվի տեղեկանք տվող կազմակերպության հասցեն և հեռախոսահամարը, ելքի համարը, աշխատավարձի չափը, պաշտոնը
  3. Վաճառակետում լրացրած դիմումի բնօրինակը
  4. Հնարավոր է պահանջվի լրացուցիչ երաշխավորություն /պարտադիր չէ/

 


Հասցե:  ք. Երևան, Թումանյան փ. 17  
Հեռ.:   (374 10)  510 510   


SEF INTERNATIONAL
«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈւՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ 
«ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈւՂ

ԱՊԱՌԻԿ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • տարեկան տոկոսադրույք՝ բանկային տոկոսի կրկնապատիկը՝ 24% տարեկան
  • գումարային սահմանափակում` 
  • գնվող ապրանքի  ընդհանուր արժեք՝ 50.000 մինչև 2.500.000 ՀՀ դրամ
  • վարկավորում` 50.000 մինչև  2.000.000 դրամ
  • ժամկետը` 210 օրից մինչև 840 օր
  • տուգանք`  օրական  0.4% ժամկետանց ամբողջ գումարի վրա
  • ամսական վճարումները` յուրաքանչյուր 35-րդ օրը
  • վարկատեսակի արժույթը` AMD
  • կանխավճար՝ 10-50%

Միջնորդավճարներ`

Ապրանքի գումար

մինչև 80.000 դրամ

80.001 մինչև  250.000 դրամ

250.001 ավել

Միջնորդավճար

2.000 դրամ

3.000 դրամ

4.000 դրամ

Պահանջվող փաստաթղթեր`

  1. Անձնագիր, սոց. քարտ (պարտադիր)
  2. Տեղեկանք աշխատավայրից (պարտադիր)
  3. Տեղեկանք բնակության վայրից (պարտադիր չէ)
  4. Երրորդ անձի երաշխավորություն կամ հաճախորդի ընտանիքի անդամների եկամուտները հաստատող տեղեկանք (դա վերաբերվում է Աբովյան,Էջմիածն և Մասիս քաղաքներում և հարակից գյուղերում գրանցված բնակիչներին և եթե ապրանքի արժեքը մեծ կամ հավասար է 1.000.000 դրամը)

 

 Հասցե:  Հյուսիսային պող. 6/23

Հեռ.:   50-14-02, 50-14-03

 


ՅՈՒՆԻԲԱՆԿ ՓԲԸ

ԱՊԱՌԻԿԻ պայմանները և պահանջվող փաստաթղթերը

 

Պահանջներ վարկառուի նկատմամբ            

 1. Ֆիզիկական անձ,
 2. Բացասական վարկային պատմության բացակայություն

Ներկայացվող փաստաթղթերը          

1. Դիմում,
2. Անձնագիր,
3. Սոցիալական քարտ,
4. Տեղեկանք աշխատավայրից' աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ ,
5. Երաշխավորողի փաստաթղթեր ( ըստ Բանկի պահանջների )

Վարկի առավելագույն գումարը

Մինչև  1,000,000 ՀՀ դրամ

Վարկի արժույթը

 ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

Մինչև  24 ամիս

Վարկի տարեկան Տոկոսադրույքը

20% 

Կանխավճար

0% (կախված ընդհանուր եկամուտից)

Տույժեր

Մարման կարգը խախտելու դեպքում' միանվագ տույժ բացասական մնացորդի 1.5% չափով

Հաշվի բացումը և սպասարկումը 

 Անվճար

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկի մարման կարգը 

Ամենամսյա, հավասարաչափ մարումներով:  Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: 


Հասցե:  ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5

Հեռ.:   59-22-59


 

Աճուրդ
 
Նորույթներ
Նորույթ
Դյուրակիր համակարգիչ Seria C pink
 
Նորություններ
4/02/2011