Team Group

       Team Group Inc. հիմնվել է 1988-ին ԱՄՆ-ում: Հիշողության սարքերի հետազոտության և նախագծման, ինչպես նաև արտադրության նպատակով կազմակերպությունը հիմնեց իր գործնեության գլխամասը՝ Թայվանի Թայպեյ քաղաքում, 1994-ին:

       Team Group–ի ապրանքատեսականին ներառում է բրենդային հիշողության մոդուլներ, տարբեր տեսակի հիշողության քարտեր, USB սկավառակներ: Շեշտը դնելով պրոֆեսիոնալ տեխնիկայի, հիանալի որակի, արագ արտադրման վրա՝ կազմակերպությունը սպասարկում է հաճախորդներին իր համաշխարհային ցանցի միջոցով: Team Group-ը ոլորտում իր կայուն աճի, ունիվերսալության և էֆֆեկտիվության, ինչպես նաև գործընկերների հետ իդեալական հարաբերություններ ունենալու շնորհիվ դարձել է հեղինակություն: Հաճախորդների համար ծառայությունների բարելավման նպատակով կազմակերպությունը իր հիշողության սարքերի համար տալիս է մշտական երաշխիք, միաժամանակ լինելով թերությունների վերացման և ապրանքի փոխանակման մեջ ամենաարագը:

       Հայկական շուկայում Team Group-ը ներկայացնում է հիշողության մոդուլներ և տարբեր տեսակի հիշողության քարտեր։

       «Ֆայն»-ը Team Group-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում սկսած 2009թ-ից։

       Հասցեն ինտերնետում՝ www.teamgroup.com.tw:

Աճուրդ
 
Նորույթներ
Նորույթ
Դյուրակիր համակարգիչ LIFEBOOK P701 [S26391-K327-V500]