Samsung

       Հիմնադրվել է 1938 թ-ին, գլխամասը գտնվում է Հարավային Կորեայում՝ Սեուլ քաղաքում։ Վաճառքի ծավալը կազմում է ավելի քան $110մլրդ (2009)։ Ունի մոտ 400 հազար աշխատակից։ Samsung-ը ամենաճանաչված ապրանքանիշերից է աշխարհում, այն համաշխարհային ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում զբաղեցնում է 19-րդ տեղը (Interbrand, 2009) և գնահատվում է ավելի քան 17.5 մլրդ ԱՄՆ դոլար։ Ապրանքային 13 սեգմենտներում Samsung-ը հանդիսանում է թիվ 1 արտադրողն աշխարհում, այդ թվում՝ LCD մոնիտորներ, CDMA բջջային հեռախոսներ և կիսահաղորդիչներ։

       Samsung-ի ֆլագմանն է հանդիսանում Samsung Electronics-ը, որը Հայաստանի համակարգչային շուկայում ներկայացնում է նոութբուքեր, մոնիտորներ, կոշտ սկավառակակիրներ (HDD), տպիչներ, օպտիկական սկավառակակիրներ, պրոյեկտորներ։

       «Ֆայն»-ը Samsung-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում սկսած 2006թ-ից՝ հանդիսանալով նաև պաշտոնական սերվիս-կենտրոնը։

       Հասցեն ինտերնետում՝ www.samsung.com/ru/ :

Աճուրդ
 
Նորույթներ
Նորույթ
Դյուրակիր համակարգիչ LIFEBOOK AH531 [AH531MRLA5RU]