Fujitsu

       Հիմնադրվել է 1935 թ-ին, գլխամասը գտնվում է Ճապոնիայում՝ Տոկիո քաղաքում։ Վաճառքի ծավալը կազմում է ավելի քան $47մլրդ (2009)։ Ունի մոտ 173 հազար աշխատակից։ Հանդիսանում է աշխարհի 3-րդ ամենամեծ IT-ընկերությունն աշխարհում և թիվ 1-ը՝ Ճապոնիայում։ Fujitsu-ն տիրապետում է նորարարության ավելի քան 34.000 արտոնագրերի։ Ընդգրկված է սերվերների մատակարարների տոփ 5-ում:

       2008թ-ին Fujitsu-ն գնեց Fujitsu Siemens Computers-ի՝ Siemens-ին պատկանող բաժնեմասը, անվանափոխելով ընկերությունը Fujitsu Technology Solutions-ի։

       Հայկական շուկայում Fujitsu-ն ներկայացնում է Fujitsu Technology Solutions-ի արտադրանքը՝ նոութբուքեր, սերվերներ, համակարգիչներ և համակարգչային պարագաներ։ Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում արտադրանքի որակին և «Կանաչ» տեխնոլոգիաների կիրառմանը։

       «Ֆայն»-ը Fujitsu-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում սկսած 2007թ-ից՝ հանդիսանալով նաև պաշտոնական սերվիս կենտրոն։

       Հասցեն ինտերնետում՝ www.fujitsu.com։

Աճուրդ
 
Նորույթներ
Դյուրակիր համակարգիչ NP300V5A-S0YRU