Foxconn Technology Group ընկերությունը հիմնադրվել է 1974թ.-ին, գլխամասը գտնվում է Թայվանում՝ Թայպեյ քաղաքում: Վաճառքի ծավալը կազմում է ավելի քան $52 մլրդ (2009): Ունի ավելի քան 200.000 աշխատակից: Հանդիսանում է մայլպլատաների աշխարհի թիվ 1 OEM մատակարարը, ամենամեծ մասնավոր ընկերությունն է Թայվանում: Տիրապետում է նորարարության ավելի քան 18.000 արտոնագրերի:
Այսօր Foxconn Technology Group–ը հանդիսանում է ամենավստահելի գործընկերը առաջատար ընկերությունների համար 3C (Computer, Communication and Consumer-electronics) ապրանքների համատեղ նախագծման, մշակման, հավաքման և ետվաճառքային սպասարկման ոլորտում: Իր «կանաչ» արտադրության, հաճախորդին անմնացորդ նվիրվածության և պարգևների արժանացած սեփական բիզնես մոդելի՝ eCMMS-ի շնորհիվ Foxconn-ը ամենավստահելի անունն է պայմանագային արտադրության ծառայություններում ամբողջ աշխարհում: Բացի ապարատային տեխնոլոգիաների հետազոտություններից և նախագծումից, ընկերությունը անընդհատ ձգտում է հաճախորդներին մատուցել end-to-end ծառայությունների ավելի մեծ ընտրություն՝ սկսած լոգիստիկ պլանավորումից և էլեկտրոնային մատակարարումից, վերջացրած գլոբալ մատակարարման շղթայի ծրագրային ապահովման և համակարգչային ծրագրերով:
Հայկական շուկայում Foxconn-ը ներկայացնում է մայլպլատաներ, տեսաքարտեր, համակարգչի կորպուսներ, հովացման համակարգեր:
«Ֆայն»-ը Foxconn-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում` սկսած 2008թ-ից:
Հասցեն ինտերնետում՝ www.foxconn.ru: