Հիմնադրվել է 1937 թ., գլխամասը գտնվում է Ճապոնիայում՝ Տոկիո քաղաքում: Վաճառքի ծավալը կազմում է ավելի քան $45 մլրդ (2008): Ունի մոտ 26 հազար աշխատակից: Հանդիսանում է պատկերի մշակման առաջատարներից մեկը աշխարհում, ստեղծել է աշխարհի առաջին ֆոտոխցիկը: Canon-ը ճանաչված է ամբողջ աշխարհում, այն համաշխարհային ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում զբաղեցնում է 33-րդ տեղը (Interbrand, 2009) և գնահատվում է ավելի քան 10.5 մլրդ ԱՄՆ դոլար:
Canon-ը հայկական շուկայում ներկայացնում է ֆոտո և տեսախցիկներ, բազմացնող սարքեր, տպիչներ և բազմաֆունկցիոնալ սարքեր: Գնելով Canon սարքավորումներ՝ կորպորատիվ և անհատ օգտագործողները կատարում են ընտրություն հուսալի, բարձր արդյունավետությամբ և ամենաառաջատար տեխնոլոգիաների օգտին:
«Ֆայն»-ը Canon-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում` սկսած 2002թ-ից՝ հանդիսանալով նաև պաշտոնական սերվիս կենտրոն:
Հասցեն ինտերնետում՝ www.canon.am