Առաքելությունը

Ապահովել Հայաստանի բնակչությանը որակյալ համակարգչային սարքավորումներով և տրամադրել անհրաժեշտ տեխնիկանան աջակցություն:
Նպաստել բարձր տեխնոլոգիաների տարածմանն ու զարգացմանը ՀՀ ողջ տարածքում:
Լինել առաջատար բարձր տեխնոլոգիաների մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներում:
Իրականացնել որակյալ խորհրդատվություն և վաճառք:
Համագործակցել կայուն և վստահելի գործընկերների հետ:
Մատուցել որակյալ ծառայություններ և բարձրակարգ սպասարկում:

Հաճախորդների նկատմամբ՝

Բավարարել հաճախորդների ցանկություններն ու կարիքները:
Որակյալ խորհրդատվության միջոցով նպաստել նրանց իրազեկվածության մեծացմանը:
Սպասարկել վաճառված ապրանքները միջազգային ստանդարտներին համապատասխան:
Օգնել հաճախորդին ձեռք բերելու տեխնիկական լուծման լավագույն տարբերակները՝ առավելագույն մատչելի գներով:
Ստեղծել հարմարավետ պայմաններ բարձր տեխնոլոգիական սարքավորումների ուսումնասիրման և ձեռքբերման համար:
Դարձնել սարքավորումների ընտրությունը պարզ, հասկանալի և հիմնավորված:

Գործընկերների նկատմամբ՝

Համագործակցել առաջատար ընկերությունների հետ` ի օգուտ թե մեր հաճախորդների, և թե գործընկերների:
Գործընկերների արտադրանքի իրացումը Հայաստանում առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու համար ապահովել առավելագույն բարենպաստ պայմաններ:
Կառուցել վստահելիության և թափանցիկության վրա հիմնված երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցություն:

Աշխատակազմի նկատմամբ՝

Ստեղծել պայմաններ որակավորումը և պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու համար:
Ապահովել հարմարավետ և հաճելի աշխատանքային միջավայր:

Բաժնետերերի նկատմամբ՝

Կազմակերպության որակական, իմիջային, մարդկային, ինտելեկտուալ ռեսուրսները գրագետ կերպով օգտագործելով` բավարարել բաժնետերի ակնկալիքները;
Կայուն և աճող եկամուտ ապահովել ընկերության բաժնետերերի համար:

Հասարակության նկատմամբ`

Նպաստել բնակչության կրթվածության, տեղեկացվածության և կյանքի որակի մակարդակի բարձրացմանը:

Շրջակա միջավայրի նկատմամբ՝

Մեր գործնեությունը մենք կազմակերպում ենք այնպես, որ նվազագույն վնաս հասցնենք մեր շրջակա միջավայրին ու բնությանը: