Սկսած 1996 թվականից «Ֆայն» ընկերությունը զբաղվում է համակարգչային տեխնիկայի, համալրող, ցանցային և գրասենյակային սարքավորումների վաճառքով և դրանց տեխնիկական սպասարկմամբ: Դեռևս հիմնադրման պահին մենք գիտակցում էինք, որ մեր հաճախորդներին լիարժեք և մասնագիտական սպասարկում մատուցելու համար, անհրաժեշտ է պաշտոնական հարաբերություններ հաստատել համաշխարհային մատակարարների և արտադրողների հետ:
Մեր 15 Տարիների փորձը հաստատեց դա:
«Ֆայն» ընկերությունը հանդիսանում է ՀՀ ՏՏ մանրածախ և մեծածախ շուկայի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը մանրածախ շուկայում աշխատում է խանութների ցանցի ձևաչափով և միակն է, որն ունի խանութներ նաև մարզերում: Այսօր ընկերությունը հանդիսանում է ՏՏ համաշխարհային շուկայի մի շարք առաջատար ընկերությունների պաշտոնական գործընկերը, այդ թվում Canon, Fujitsu, Samsung, Foxconn և այլն: Այս հանգամանքը ամենդրական կերպով անդրադառնում է մեր հաճախորդների վրա, որոնք հնարավորություն են ստանում գնել պաշտոնապես ներկրված որակյալ տեխնիկա և սպասարկվել մեր գործընկերների կողմից որակավորված մասնագետների կողմից: Սա երաշխավորում է տեխնիկայի սպասարկման բարձր որակ՝ միջազգային (ընդունված) ստանդարտներին համապատասխան:
Ընկերության սերվիս կենտրոնը հավատարմագրված է Canon, Fujitsu, Samsung, Apple, Acer ընկերությունների կողմից և հանդիսանում է այդ ընկերությունների սերվիս գործընկերը:
Առաջիկայում մեր ընկերությունը պատրաստվում է ընդլայնել իր գործունեության ոլորտը: Մենք պատրաստվում ենք մեր փորձն ու գիտելիքները ներդնել՝ մեզ համար նոր ապրանքների մանրածախ վաճառքի ոլորտում և վստահ ենք, որ շնորհիվ մեր պատրաստված անձնակազմի և հաճախորդների՝ ինչպես լոյալ, այնպես էլ նոր, մենք կհասնենք ավելի մեծ հաջողությունների:
Ընկերության զարգացումը
1996թ. «Ֆայն» ՍՊԸ հիմնադրումը
1999թ. առաջին խանութի բացումը Երևանում
2000թ. համագործակցության սկիզբ KYE Corp.-ի հետ (Genius ապրանքանիշ)
2002թ. համագործակցության սկիզբ Canon-ի հետ
2004թ. համագործակցության սկիզբ PQI-ի հետ
2005թ. համագործակցության սկիզբ PowerCom-ի հետ
2006թ. համագործակցության սկիզբ Samsung Electronics-ի հետ
Ընկերության աշխարհագրության ընդլայնում:
Նոր խանութների բացում Գյումրիում և Վանաձորում
2007թ. համագործակցության սկիզբ Fujitsu-ի հետ
2008թ. համագործակցության սկիզբ Foxconn-ի հետ
2009թ. համագործակցության սկիզբ TeamGroup-ի հետ
2010թ. Սերվիս կենտրոնի հավատարմագրում Apple-ի և Acer-ի կողմից
2011թ. Նոր խանութի բացում Երևանում՝ առաջին «բաց ձևաչափով» խանութը
Հայաստանում