Երաշխիքային սպասարկում

Երաշխիքային սպասարկումը ենթադրում է.

- սարքավորման թեստավորում,
- անվճար նորոգում,
- փոխանակում տեխնիկական նույնանման կամ բարձր պարամետրերով սարքավորումով կամ դրամային հատուցում, որի չափը որոշվում է արտադրողի երաշխիքային քաղաքականությամբ:

Ընկերությունում ձեռք բերված ապրանքը երաշխիքային սպասարկման հանձնելու համար գնորդը պետք է ներկայացնի տվյալ սարքավորման ճիշտ և լիարժեք լրացված երաշխիքային կտրոնը:

Երաշխիքային սպասարկման համար ընկերությունը կարող է պահանջել սարքավորումների գործարանային կոմպլեկտավորումը, կամ դրանց էլեմենտներ, ինչպես նաև պահանջել օգտագործվող նյութերի, քարթրիջների աշխատունակ վիճակ։

Ապրանքների ընդունման ժամանակ առաջացած վիճելի հարցերը, ինչպես նաև ոչ ստանդարտ իրավիճակները կարգավորվում են երաշխիքային բաժնի ղեկավարի մասնակցությամբ:

Ընկերությունը կարող է մերժել երաշխիքային սպասարկումը, եթե հայտնաբերվում են օգտագործման կանոնների խախտման նշաններ՝ սարքավորման թեստավորման ժամանակ:

Երաշխիքային սպասարկման ժամկետը և սարքավորման վերադարձը

Երաշխիքային սպասարկման պայմաններին բավարարող սարքավորումները ենթակա են վերադարձման կամ փոխանակման ընդունման օրից 20 օրացույցային օրվա ընթացքում։

Սպասարկման ավարտին նորոգված սարքը վերադարձվում է հաճախորդին: Նորոգման անհնարինության դեպքում սարքը փոխարինվում է նույնանման կամ մոտ տեխնիկական բնութագրերով այլ սարքով, իսկ դրա բացակայության դեպքում կատարվում է դրամային փոխհատուցում:

Գնորդի չներկայանալը հանձնման պատրաստ ապրանքի ստացման համար չի կարող մեկնաբանվել որպես ընկերության կողմից սպասարկման ժամկետների խախտում

Երաշխիքային սպասարկման պայմանները

Երաշխիքային սպասարկում չի տրամադրվում այն դեպքերում, երբ սարքավորումը վնասված է տեղափոխման կամ պահպանման ժամանակ, ինչպես նաև, երբ խախտված են շահագործման պայմանները, այդ թվում եթե սարքը ունի

- Մեխանիկական կամ էլեկտրական վնասվածքներ
- Վնասվածքներ՝ պայմանավորված կողմնակի նյութերի կամ հեղուկների ներթափանցումով
- Վնասվածքներ՝ պայմանավորված ոչ ստանդարտ կամ համատեղելիության թեստավորում չանցած սարքավորումների օգտագործմամբ
- Վնասվածքներ՝ պայմանավորված տարերային աղետներով, հրդեհներով, այլ կենցաղային գործոններով
- Վնասվածքներ՝ պայմանավորված ոչ ստանդարտ պահեստամասերի, օգտագործվող և մաքրող նյութերի օգտագործմամբ
- Վնասվածքներ՝ պայմանավորված տեխնիկական և պրոֆիլակտիկ սպասարկման ժամկետների և կանոնների խախտմամբ, եթե դրանք անհրաժեշտ են տվյալ սարքավորումների համար
- Կողմնակի միջամտության հետքեր կամ կատարվել է նորոգման փորձ չարտոնագրված կազմակերպությունների կամ անձանց կողմից
- Արտադրողի կամ վաճառողի երաշխիքային դրոշմակնիքների վնասվածքներ
- Գործարանային կամ սերիական համարների վնասվածքներ կամ բացակայություն, դրանց անընթեռնելիություն, վերասոսնձման հետքեր

Երաշխիքային պարտավորությունները չեն տարածվում

Տվյալ սարքավորման հետ կապված այլ սարքավորումների վնասվածքների վրա:

Սարքավորման կոմպլեկտավորման, փաթեթավորման և օգտագործվող նյութերի վրա (տպող գլխիկներ, քարթրիջներ, դիսկեր, մարտկոցներ և այլն):

Հրաժարումը անուղակի վնասների պատասխանատվությունից

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վաճառված ապրանքի օգտագործման կամ օգտագործման անհնարինության հետ կապված կամայական վնասի համար:

Աճուրդ
 
Նորույթներ
Նորույթ
Դյուրակիր համակարգիչ Seria C pink
 
Նորություններ
4/02/2011