Ֆայն ընկերության սերվիս կենտրոնը՝ որպես առանձին միավոր, գործում է 1999թ.-ից և զբաղվում է ինչպես ընկերության վաճառած սարքավորումների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ, այնպես էլ այլ ընկերությունների վաճառած սարքավորումների սպասարկմամբ:
Սերվիս կենտրոնը հավատարմագրված է Canon, Samsung, Fujitsu, Apple, Acer ընկերությունների կողմից և կատարում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում հետևյալ սարքավորումների համար՝
- Canon-ի ողջ տեսականի, բացի՝ ֆոտո, վիդեո և IRc կարգի սարքավորումներ,
- Samsung դյուրակիր համակարգիչներ, մոնիտորներ, տպիչներ, բազմաֆունկցիոնալ սարքեր, LCD պրոյեկտորներ,
- Fujitsu դյուրակիր համակարգիչներ, համակարգիչներ, մոնիտորներ, սերվերներ,
- Apple-ի ողջ տեսականի, բացի՝ iPhone հեռախոսներից,
- Acer-ի ողջ տեսականի, ներառյալ eMachines, PackardBell, Gateway ապրանքանիշերը։
Սերվիս կենտրոնի առաջարկած ծառայություններն են՝ համակարգիչների և նոութբուքերի (դյուրակիր համակարգիչների) նորոգում, համակարգիչների վերակոմպլեկտավորում, ծրագրային սխալների ուղղում, հակավիրուսային պրոֆիլակտիկա, վարակված ֆայլերի բուժում, լոկալ ցանցերի կազմակերպում և սպասարկում, քարթրիջների լիցքավորում, ինտերնետին միացման կազմակերպում, գրասենյակային և այլ արտաքին սարքերի նորոգում և սպասարկում: Հատուկ ծրագրային և սարքավորումների միջոցով կատարվում է նաև վնասված ինֆորմացիայի վերականգնում։
Սերվիս կենտրոնի հասցեն է՝
ք. Երևան, Զաքիյան 6,
հեռ. +374(10)545078,
աշխ. ժամերը՝ երկուշաբթի-շաբաթ 10։00-18։00
e-mail: service@fine.am